Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Նռան քիչ հայտնի օգտակար հատկությունները. 168.am

Նռան քիչ հայտնի օգտակար հատկությունները. 168.am

Նուռն ամենահամեղ մրգերից է, որը նաև բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Fithacker.ru-ն ներկայացրել է նուռ օգտագործելու պատճառներ։

Բարձրացնում է հեմոգլոբինը։ Նռան ամենահայտնի հատկությունն անեմիայի դեմ պայքարն է։ Անեմիայի դեպքում 2 ամսվա ընթացքում, օգտագործվում է 0.5 բաժակ նռան հյութ՝ օրվա ընթացքում 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

Իջեցնում է ճնշումը։ Նռան հատիկներն արդյունավետորեն իջեցնում են արյան ճնշումը։ Իսկ չորացրած նռան կեղևով թեյը կարող է հանգստացնել նյարդային համակարգը, օգնել ազատվել տագնապի զգացումից, լավ քնել։

Բարձրացնում է հորմոնների ակտիվությունը։ Նռան հատիկները յուղեր են պարունակում, որոնք վերականգնում են հորմոնալ հավասարակշռությունը։

Վարակազերծում է կոկորդն ու բերանը։ Նռան կեղևի թուրմն անգինայի ու ֆարինգիտի դեպքում օգտագործում են կոկորդը ողողելու, իսկ ստոմատիտի դեպքում՝ բերանը ողողելու համար։ Դրանում պարունակվող նյութերն օգնում են ազատվել ցավից, իսկ օրգանական թթուները վերացնում են վարակը։

Կարող են օգտագործել դիաբետով հիվանդները։ Նուռն այն քիչ մրգերից է, որը թույլատրվում է օգտագործել շաքարային դիաբետի դեպքում։

Օգտակար է մաշկի համար։ Եթե յուղոտ մաշկ ունեք, որի վրա բշտիկներ են առաջանում, կարող եք նուռ օգտագործել։ Մի փոքր տապակած, տաք նռան կեղևները խառնեք ձիթապտղի յուղի հետ։ Պահեք սառնարանում, մաշկին քսեք շաբաթվա ընթացքում 2 անգամից ոչ ավելի։ Նռան կեղևի փոշով կարելի է արդյունավետորեն բուժել այրվածքները, ճաքերը։

Դուրս է բերում ճիճուներին։ Հասած նռան կեղևը նյութեր է պարունակում, որոնք օգնում են դուրս բերել ճիճուներին։ 40-50 գրամ կեղևը թրջեք 400 մլ տաք ջրով, եռացրեք դանդաղ կրակին։ Սառեցրեք, խմեք օրվա ընթացքում փոքր չափաբաժնով։

Ազատում է դիարեայից։ Նուռն օգտագործվում է դիարեայի դեպքում։ Ինֆեկցիոն դիարեայի դեպքում այն պայքարում է դրա պատճառ հանդիսացող մանրէների դեմ։

Պայքարում է բորբոքման դեմ։ Բորբոքային հիվանդությունների դեպքում ևս նուռը կարող է օգնության հասնել։ 2 թեյի գդալ մանրացրած նռան կեղևը թրջեք 1 բաժակ տաք ջրով, 30 րոպե եռացրեք շոգու վրա, թողեք սառչի, մի փոքր եռացրած ջուր ավելացրեք։ Օրվա ընթացքում օգտագործեք 2-3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ։

Ուշադիր եղե՛ք։ Նռան կեղևը թունավոր նյութեր է պարունակում, հետևաբար՝ երբեք չպետք է գերազանցել խորհուրդ տրվող չափաբաժինը։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ